3.10.2024
Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիները կկարողանան երկկողմ այցեր կատարել ID քարտերով
prev Նախորդ նորություն

Կառավարությունը կուսումնասիրի Ամուլսարի հարցով հանրաքվե անցկացնելու հարցը

Ամուլսարի խնդիրը մնում է համապետական արդիական հարց, այն անմիջական ազդեցություն ունի մեր քաղաքացիների անվտանգության եւ առողջության հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի շրջանակներում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:


Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացին, Սահմանադրությամբ երաշխավորված, ունի բոլոր իրավունքները՝ որոշելու՝ շահագործել Ամուլսարի հանքը, թե ոչ: «Պատրաստվո՞ւմ եք արդյոք հանրաքվեի դնել Ամուլսարի շահագործման հարցը»,- հարցրեց պատգամավորը:


«Եթե քննարկումների արդյունքում կգանք այն տեսակետին, որ կա այդպիսի անհրաժեշտություն, որեւէ բանով կաշկանդված չենք: Մենք, եթե մինչեւ հիմա այդպիսի նախաձեռնությամբ հանդես չենք եկել, նշանակում է՝ չենք եկել այն եզրակացության, որ այդ հարցով պետք է հանրաքվե անցկացնենք»,- պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Անի Սամսոնյանն արձագանքեց, որ շատ քաղաքացիներ ասում էին՝ եթե կառավարությունը չի կարողանում որոշում կայացնել եւ լուծել սարի ճակատագիրը, ապա այդ որոշումը պետք է կայացնեն իրենք:


«Եթե Հայաստանում օրենսդրությունը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել հանրաքվեով, հնարավորություն է տալիս նաեւ, որ հանրաքվե լինի քաղաքացիական նախաձեռնությամբ: Եթե այդպիսի հնարավորություն կա, ինչո՞ւ այդպիսի նախաձեռնություն չկա: Եթե չկա այդպիսի հնարավորություն, ուրեմն պետք է նայել»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ զուտ իրավական հարց է, որին այս պահին պատրաստ չէ պատասխանել: «Կդիտարկենք ձեր առաջարկը եւ կտեսնենք, թե ինչ իրավական դաշտ է գործում այդ առումով»,- եզրափակեց Փաշինյանը:

Հերթական կրակոցները Երևանում. կան վիրավորներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում