Լուրը, թե ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետ է նշանակվելու արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Գասպարյանը, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։ VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը մարտի 9-ին աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Մամուլն այսօր գրել էր, որ Արդարադատության նախարարությունում շոշափվում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հարսանիքի քավոր, նախարարի առաջին խորհրդական Դավիթ Գասպարյանի անունը: