Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը արձագանքել է Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու վերաբերյալ նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը: Քալընը Հայոց ցեղասպանության մասին Մակրոնի պնդումները որակել է որպես քաղաքական սուտ: «Խստորեն դատապարտում ենք ապրիլի 24-ը այսպես կոչված Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու վերաբերյալ Մակրոնի հայտարարությունը»,-ասել է Էրդողանի խոսնակը: Քալընը Մակրոնին մեղադրել է քաղաքական նպատակներով պատմական իրադարձությունները գործիք դարձնելու մեջ: