ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կատարեցին իրենց խոստումը և այսօր հանդիպմանը ներկայացել են հատուկ և միայն իրենց համար արտադրված եռագույնով գուլպաներով:Հիշեցնենք, նախօրեին Ջասթին Թրյուդոն ստացավ խոստացված նվերը` հայկական արտադրության եռագույնով գուլպա: Նիկոլ Փաշինյանը, հրապարակելով լուսանկար, այն մակագրել էր. «Ջասթինի հետ պայմանավորվել ենք. վաղվա հանդիպմանը երկուսս էլ այս գուլպաներն ենք հագնելու:)»: