ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ կունենա Ազգային Ժողովում: Ինչպես խորհրդարանից հայտնում է VERELQ-ի թղթակիցը, Փաշինյանի ելույթը նախատեսված է անմիջապես պատգամավորների քննարկումներից հետո: Հիշեցնենք, ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության առաջարկած Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարումը դադարեցնելու նախագիծը: Ընդ որում, խմբակցությունն արդեն իսկ հայտարարել է, որ կողմ չի քվեարկելու, որպեսզի հարցը դրվի հանրաքվեի: