4.09.2026
ԱԱԾ, ոստիկանություն՝ դեռ շանս ունեք ձեր նվիրվածությունը երկրին ի ցույց դնելու. Աբրահամյան
25.02.2021
ԱԱԾ, ոստիկանություն՝ դեռ շանս ունեք ձեր նվիրվածությունը երկրին ի ցույց դնելու. Աբրահամյան

Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականի վերաբերյալ պետք է ազդանշան լինի մեր երկրի անվտանգության և զարգացման համար շահագրգիռ մյուս կառույցների համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:"Ազգային անվտանգության ծառայություն, Ոստիկանություն, Քննչական ծառայություն, Գլխավոր դատախազություն, դուք դեռ շանս ունեք ձեր նվիրվածությունը երկրին, սահմանադրությանը և քաղաքացուն ի ցույց դնելու և ձեր անելիքն անելու",- գրել է նա։ VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ԶՈՒ Գլխավոր շտաբը պահանջեց  վարչապետի ու կառավարության հրաժարականը: Դրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ: