23.12.2024
ԱԳ նախարարն Իրաքի պաշտպանության նախարարի հետ խսել է Արցախյան հիմնախնդրի մասին
prev Նախորդ նորություն

Քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-իտալական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 25-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովանի Նիկոլա Դիոնիսիին և դեսպանության ռազմական կցորդ, գեներալ-մայոր Ռոբերտո Վաննաչիին:


Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-իտալական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ վերսկսել համավարակի պայմաններում սահմանափակված համագործակցության միջոցառումների իրականացումը:


Զրուցակիցները քննարկել են նաև նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին, առկա սպառնալիքներին և ակնկալվող զարգացումներին առնչվող այլ հարցեր: