Ճնշում են գործադրում. դատավոր Մհեր Պետրոսյանը դիմել է ԲԴԽ
Հաստատվել է տեղեկությունն այն մասին, որ դատավոր Մհեր Պետրոսյանը, որը որոշում է կայացրել Օնիկ Գասպարյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու կապակցությամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին, դիմել է բարձրագույն դատական խորհուրդ՝ իր վրա գործադրվող ճնշումների կապակցությամբ:
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի խոսքով, այսօր՝ մարտի 26-ին, դատական խորհուրդը կարձագանքի: «Մհեր Պետրոսյանի դիմումից հետո անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել հնարավոր ճնշումների հետ կապված», - ընդգծեց Վարդազարյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 17-ին Վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, միջանկյալ որոշում է կայացրել և ընդունել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ իրավահարաբերությունների բացակայությունը ճանաչելու միջնորդությունը:
Իսկ ահա մարտի 25-ին Վարչական դատարանը՝ դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ, վերադարձրեց փաստաբան Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի։
Նշենք, որ Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել Վարչական դատարան։