9.04.2026
Արցախում զոհվել է առնվազն 46 քաղաքացիական անձ, վիրավորների թիվը մոտ է 150-ի. ՄԻՊ
04.11.2020
Արցախում զոհվել է առնվազն 46 քաղաքացիական անձ, վիրավորների թիվը մոտ է 150-ի. ՄԻՊ

Գիշերը բավականին թեժ է եղել Շուշիում, քաղաքացիական օբյեկտներն ինտենսիվ կերպով թիրախավորվել են թշնամական զինված ուժերի կողմից։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: Նրա խոսքով, կան վիրավորներ, մեծ ծավալի ավերածություններ։   Ընդհանուր առմամբ մինչ օրս, նշեց Բեգլարյանը, Արցախում թշնամու հարվածից զոհվել է առնվազն 46 քաղաքացիական անձ, վիրավորների թիվը մոտ է 150-ի:  "Որոշակի տեղեկություններ ունենք մի շարք բնակավայրեր ադրբեջանական զինված ուժերի կամ դիվերսիոն խմբերի մուտք գործելու մասին: Բայց քանի որ մարտական գործողություններ են ընթանում, չենք կարողացել  մինչև վերջ պարզել բոլոր հանգամանքները, ուստի այս դեպքերը դեռևս արձանագրված, հաշվարկված չեն վիճակագրության մեջ: Դրան լրացուցիչ կանդրադառնանք»,- ասաց նա, ավելացնելով, որ Մարտունի քաղաքը ևս թիրախավորված է եղել, առկա են ավերածություններ: Բարեբախտաբար մարդկային որևէ կորուստ, վիրավոր չունենք։ Այն, որ նախօրեին հերթական անգամ թիրախավորվել է նաև Ստեփանակերտը, ըստ Արցախի օմբուդսմենի, վկայում է, որ թշնամին շարունակում է դիտավորյալ կերպով թիրախավորել քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական օբյեկտները։