23.11.2024
Մի խումբ անձինք «Կալաշնիկովի» ինքնաձիգներ ու ատրճանակներ են հանձնել ոստիկանությանը
prev Նախորդ նորություն

Առաջնահերթությունները ստեղծում են նման քննարկումների հրամայական. 3-րդ նախագահի գրասենյակ

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հաստատում է ս.թ. մարտի 25-ին Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման փաստը:


"Թե´ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի և Հայաստանի կենսական խնդիրներին վերաբերող առաջնահերթությունները ստեղծում են նման ձևաչափով պարբերական քննարկումների հրամայական",- ասված է հաղորդագրության մեջ։


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացրել էր, որ Հայաստանի և Արացխի նխակին նախագահները հանդիպել և քննարկել են ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին եւ հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։ 


«Երեկ, մարտի 25-ին, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի միջեւ, որի ընթացքում քննարկվել են ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին եւ հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր», - ասված է Արման Մուսինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։