22.11.2024
Երևանում տեղի է ունեցել ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ
prev Նախորդ նորություն

Մշակվել է քաղաքացուն անհետ բացակայող ճանաչելու դիմումի ձևանմուշը

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը մշակել է դիմումի ձևանմուշ ընտանիքում անհետ կորած անձ ունեցողների համար, որը կարող է ուղենշային լինել քաղաքացուն անհետ կորած ճանաչելուն ուղղված գործընթացը սկսելու համար։


Համաձայն օրենքի փոփոխության՝ երեք ամիս զինծառայողի մասին տեղեկություն չունենալու դեպքում, կարելի է դիմել դատարան սահմանված կարգով անհետ բացակայող ճանաչելու համար։


Ձևանմուշն ունի ընդամենը ուղղորդող նշանակություն՝ յուրաքանչյուր դեպքով դիմումի ձևանմուշն օգտագործելիս պետք է անդրադառնալ և լրացնել տվյալ զինծառայողի հետ կապված փաստական տեղեկությունները։


Հիմնադրամի պոտենցիալ շահառուներին իրավական խնդիրների դեպքում անվճար աջակցություն է ցուցաբերում Հանրային պաշտպանի գրասենյակը (հեռ. +374 10 600 713)։


Դիմումի ձևանմուշը կարող եք ներբեռնել Հիմնադրամի կայքից։


«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: