10.09.2026
Ջալալ Հարությունյանը ծանր վիրավորումից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը
prev Նախորդ նորություն

ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց 300.1 հոդվածը, որով մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը

Սահմանադրական դատարանն այսօր՝ մարտի 26-ին, հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, որով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «սահմանադրական կարգը տապալելու» մեջ:


«ՀՀ ՍԴ-ն քննելով դիմումները որոշեց ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել սահմանադրության 78-79 հոդվածներին հակասող ու անվավեր: Սահմնանադրության 170-րդ 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնումհրապարակման պահից»,-որոշումը ներկայացրեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:


Նա նաեւ տեղեկացրեց, որ ՍԴ դատավոր Խունդկարյանը սույն գործով հատուկ կարծիք ունի պատճառաբանական մասին վերաբերյալ:


«Աննա Դանիբեկյանը քրեական հետապնդումը 300.1 հոդվածով դադարեցնելու է։ Սահմանադրական դատարանի որոշման ուժով արդեն իսկ բոլոր ակտերը, որոնք վերաբերում են 300.1 հոդվածին, ընդունման պահից ի վեր ուժ չունեն, և ենթակա են վերանայման 2009 թ․ սկսած։ Քրեական օրենսգրքում այլևս 300.1-րդ հոդված չկա, եթե չկա հոդված, չկա հանցանք։ Սա քրեական օրենսգրքի պարզ տրամաբանությունն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։


Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում մարտի 23-ին սկսվել էր Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի հայցի քննությունը։


 


 


 


 

Տեխնիկական խափանում էր, որը վերականգնվել է. մետրոն բնականոն աշխատում է. խոսնակ
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ