23.11.2024
ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց 300.1 հոդվածը, որով մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը
prev Նախորդ նորություն

Տեխնիկական խափանում էր, որը վերականգնվել է. մետրոն բնականոն աշխատում է. խոսնակ

09:46-ին «Բարեկամություն» կայարանում տեղի է ունեցել 3 վագոնանի գնացքի՝ երրորդ շարժակազմի տեխնիկական խափանում, որը մեքենավարի կողմից տեղային վերացվել է։ Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց Երևանի մետրոպոլիտենի խոսնակ Տաթև Խաչատրյանը՝ մեկնաբանելով լուրերը, թե մետրոպոլիտենում արտակարգ իրավիճակ է և անգամ ուղևորների տարհանում է տեղի ունեցել:


"Ուղևորների տարհանում տեղի չի ունեցել, այլ ուղևորները երրորդ վագոնից նստեցվել են երկրորդ վագոն։ Այս պահին գնացքն աշխատում է գրաֆիկի համաձայն",- տեղեկացրեց նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ մամուլը գրել էր, թե այսօր առավոտյան մետրոյի Բարեկամություն կայարանում ուղևորներին հանել են վագոններից՝ նրանք վագոններում ինչ-որ հոտ, ապաև ծուխ են նկատել: