Կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Այս մասին հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են։