10.09.2026
Հայաստան է ներկրվել COVID-19 դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը
prev Նախորդ նորություն

Հայրենիքի ազատագրման համար ընդունելի են պայքարի բոլոր մեթոդները. Ղարամյան

Կարծում եմ՝ երեկ և այսօր վերջնականապես համոզվեցինք, որ Հայրենիքը (ՀՀ-ն և Արցախը) գտնվում է օտար ուժերի տիրապետության տակ, հետևաբար՝ Հայրենիքի ազատագրման համար ընդունելի են պայքարի բոլոր մեթոդները, ձևերն ու միջոցները, առավելապես՝ ազգային-ազատագրական շարժումը (Ազատագրական շարժումը): Այս մասին մարտի 28-ին գրել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը.


"Հարգարժա՛ն հայրենակիցներ, ովքեր իրենց ազգի մասնիկ են համարում, իմ զինակից և մարտական ընկերներ` պետք է համախմբվել և գործել, այլապես շուտով Թուրքիայի հետ հարաբերությունների «շտկումը» բերելու է Հայաստանի և Արցախի ֆիզիկական վերացման",- գրել է նա Facebook-ի իր էջում։


 

Որոնողական աշխատանքները շարունակվում են Ասկերանի Սղնախ գյուղի ուղղությամբ
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ