16.04.2025
Օնիկ Գասպարյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ
prev Նախորդ նորություն

ՄԻՊ հաստատությունը ներգրավվել է պետգնումների հետ կապված բողոքի քննության նիստին

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ներգրավվել է պետական գնումների հետ կապված բողոքի քննության նիստին։

Նիստին քննարկվել է այն հարցը, որ պատվիրատու կազմակերպության գրության հիման վրա Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է գործարարին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու ընթացակարգ։ Ըստ պատվիրատուի՝ մասնակիցը մրցույթին ներկայացրել է հրավերով նախատեսված տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող բնութագրերով ապրանք։ Գնահատող հանձնաժողովը մասնակցից պահանջել է շտկել անհամապատասխանությունը, ինչը չի իրականացվել։

Գործարարի պնդմամբ՝ ընկերությունը գնումների գործընթացին մասնակցել է համարժեք ապրանքով, հետևաբար չափորոշիչների ոչ ամբողջական համընկնում հնարավոր էր։

Նիստի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը ներկայացրել է հօգուտ տնտեսվարողի դիրքորոշումը մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմքերի բացակայության վերաբերյալ։ Արդյունքում տնտեսվարողը չի ներառվել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։

Կառավարությունը մերժեց դիմակ չկրելու տուգանքների համաներման պատգամավորի առաջարկը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան