Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դեկտեմբերի 14-ի ուղերձում հայտարարեց, որ դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի՝ պատերազմում զոհվածների հիշատակին։ Նա հայտնեց, որ կկազմակերպվի նաև հիշատակի երթ: «Հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր, հավանական է, որ այդ օրվա դրությամբ մեր ոչ բոլոր նահատակների մարմինները գտնված լինեն, բայց պետական այս կարգի որոշումը չի կարելի հետաձգել»,-ասաց նա։ Մինչև օր պաշտոնապես հրապարակվել է պատերազմում հայկական կողմից 1825 զոհի մասին: