Հենց հիմա Էրդողանը Բաքվի անիծված շքերթին լուրջ սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանին, իսկ Ալիևը հայտարարում է, որ Երևանը, Սևանը և Սյունիքը իրենցն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է "Հանուն սոցիալական արդարության" կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը: "Նրանք, ովքեր մտածում են, որ պատերազմը ավարտված է, չարաչար սխալվում են։ Պատերազմը նոր է սկսվում։ Թշնամին դրել է նպատակ ջնջել մեզ ամբողջությամբ։ Մենք դրել ենք նպատակ իրենց հետ դիվանագիտական հարաբերություններ սկսել, ինչպես ասում է Քոչարյան Անդրանիկը",- գրել է Ղուկասյանը։