Մայիսի 14-ից 17-ը Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշումից: Նշվում է, որ այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին: