26.11.2024
Չորս օր անց. Ալեն Սիմոնյանը ցավակցել է Վրաստանի խորհրդարանի նախագահին
prev Նախորդ նորություն

Ընդդիմությունը տապալել է փողոցային պայքարը. Ալեն Սիմոնյան

Գործող ընդդիմությանը կպահանջվի ևս 5-7 տարի, որպեսզի նրանք վերջապես գիտակցեն, թե ինչ ասել է իրական ընդդիմություն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:  


Նրա խոսքով, ընդդիմությունը տապալել է փողոցային պայքարը և նույնիսկ չի կարողանա մարդ հավաքել:  


"Մի քանի օր առաջ կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացրեցին, 15-20 մարդ էր հավաքվել: Դա իրենց իրավունքն է, կարող են անվերջ նման ակցիաներ իրականացնել",- ասաց նա:


Սիմոնյանը քննադատեց նաեւ խորհրդարանական ընդդիմության քաղաքական բոյկոտի դիմելու հաճախակիացած դեպքերը՝ որակելով այն չարդարացված: «Մարդիկ իրենց ձայն տվեցին, որ նրանք գան խորհրդարան և աշխատեն», - շեշտեց ԱԺ նախագահը: