19.08.2025
ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ անորոշ ձևակերպումներով ծանր վիրավորանքի քրեականացումը վիճարկելու հարցով
prev Նախորդ նորություն

Նախարարը Շուռնուխում ծանոթացել է կառուցվող 13 բնակելի տների շինարարության ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Շուռնուխում ծանոթացել է համայնքում կառուցվող 13 բնակելի տների շինարարության ընթացքին:


«Շինարարությունը ակտիվ փուլում է:


Այս տարվա փետրվարին կառավարությունը 470 միլիոն դրամ էր հատկացրել Հայաստանի քաղաքաշինության կոմիտեին՝ Շուռնուխ գյուղում իրենց բնակելի նշանակության գույքերի տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման նպատակով: Յուրաքանչյուր բնակելի տան կառուցմանը զուգահեռ իրականացվում է անասնագոմերի և ցանկապատերի կառուցման աշխատանքներ:


Առաջին փուլի աշխատանքները պետք է ավարտվեն մինչև տարեվերջ: Ծրագիրն ամբողջությամբ պետք է ավարտվի 3 տարում»,- Fcebook-ի իր էջում գրել է նախարարը:


 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 589 նոր դեպք, գրանցվել է 29 մահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` alikonline.ir
18.08.2025
Իրանի հայազգի պատգամավորը՝ Իրան–Հայաստան սահմանային հասանելիության փոփոխության դեմ