Հայտնի է «Ժողովրդավարների դաշինք Շիրինյան-Բաբաջանյան» («Հանուն հանրապետության» կուսակցության (առաջնորդ՝ Արման Բաբաջանյան) եւ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (առաջնորդ՝ Լեւոն Շիրինյան) նախընտրական ցուցակի առաջին եռյակը: Ցուցակը հրապարակել է Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում: Ցուցակը գլխավորում է Արման Բաբաջանյանը, երկրորդ տեղում Լևոն Շիրինյանն է, երրորդում՝ իրավաբան Սեդա Սաֆարյանը: