Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված հայցով որոշումը, ըստ որի՝ ՀՀ կառավարությունը Սասուն Միքայելյանին պետք է վճարի 9000 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում, և ևս 3800 եվրո՝ ծախսերի դիմաց։ Գործն առնչվում է 2008թ դեպքերից հետո նրա դեմ հարուցված քրգործին։ Դատարանը համարել է, որ խախտվել է Կոնվենցիայի 11-րդ հոդվածը (Հավաքների և միավորման ազատություն)։ Մարտիմեկյան դեպքերից հետո Սասուն Միքայելյանը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման, նա անազատության մեջ է անցկացրել ավելի քան 3 տարի և համաներմամբ ազատ արձակվել է 2011-ի մայիսին։