6.05.2025
Երբ կարող է Հայաստանն ունենալ «Մոդեռնա» պատվաստանյութ և ինչո՞ւ մինչև այժմ չունի
prev Նախորդ նորություն

Արտակ Դավթյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի ուղեկցությամբ հուլիսի 20-ին այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։


ՊՆ-ն տեղեկացնում է, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը հյուրերին ծանոթացրել է կենտրոնի հնարավորություններին, առանձնահատկություններին, բուժման մեթոդներին, ինչպես նաև վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների սոցիալական աջակցության ծրագրերին։


Արմեն Մուրադյանը ԶՈՒ գլխավոր շտաբի պետին է ներկայացրել համագործակցության ծրագրեր, քննարկվել են առաջիկա անելիքները։


Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Դավթյանը «Հայ զինվոր» անվամբ խորհրդանշական հուշանվեր է հանձնել կենտրոնին։

Տնտեսվարողը պետք է ստանա հարցի պատասխանը, թե ինչն է պետք պահպանել և ինչպես. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
05.05.2025
«Սահմանին միջադեպերի մասին հանրությանը տեղեկացնում ենք անհապաղ». Արման Սարգսյան