«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով։ «Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում:Առողջություն բոլոր վարակակիրներին: Աստված պահապան մեզ բոլորիս»,- գրել է նա Facebook-ի իր էջում։ Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսը «բարի մարդկանց» չի կպնում։ VERELQ-ը հիշեցնում է, որ ԲՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ՝ Վահե Էնֆիաջյանը, Արման Աբովյանը, Իվետա Տոնոյանը, Կարինե Պողոսյանը և այլն վարակվել են կորոնավիրուսով: Ըստ շրջանառվող լուրերի, վարակվել է նաև որդին՝ Նվեր Ծառուկյանը: