«Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանը վերցնելու է պատգամավորական մանդատը: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը: Հիշեցնենք, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխել և նրան ազատել 15 մլն դրամ գրավի դիմաց: