Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով Ադրբեջանը պատրաստվում է նոր բախումներ հրահրել Հայաստանի և Արցախի ուղղությամբ։ Դրան զուգահեռ, ՀՀ ՊՆ-ն ամենօրյա հաղորդագրություններով հանրությանը փոխանցում է սահմանին Երասխի հատվածում լարվող իրավիճակի մասին։ Այս մասին գրում է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:"Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել։Տարածաշրջանի ազդեցիկ խաղացողները գոնե արտաքուստ դիտորդի կարգավիճակով հետևում են իրադարձությունների զարգացումներին։Այս վերջին միջադեպերի հետ կապված անհայտությունները դեռ շատ են, մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ։Ուղղակի այդ գործարքի մի հատվածը ենթադրում է պայմանավորված գործողություններ սահմանագծի կոնկրետ հատվածներում։Ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունները ստեղծված իրավիճակի, դրանց դրդապատճառների և հետևանքների մասով անբովանդակ են, ոչ ամբողջական, ինչն ավելի է խորացնում այս թեմայի շուրջ ստեղծված մտահոգությունները",- գրել է Աբրահամյանը։