21.06.2025
Նախագահը «Հայաստան» հիմնադրամի տնօրենի հետ քննարկել է Սյունիքում ծրագրերի հնարավորությունը
04.05.2021
Նախագահը «Հայաստան» հիմնադրամի տնօրենի հետ քննարկել է Սյունիքում ծրագրերի հնարավորությունը

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 4-ին ընդունել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին: Ինչպես հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիմնադրամի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանին ներկայացրել է ներկայումս իրականացվող ծրագրերը, ինչպես նաև առաջիկա աշխատանքները: Նախագահ Սարգսյանն անդրադարձել է վերջերս Սյունիքի մարզ կատարած իր աշխատանքային այցին և մարզի բնակչության կողմից բարձրացված խնդիրներին: Նա մասնավորապես կարևորել է մարզի սահմանամերձ համայնքների, բնակչության կենցաղային, սոցիալ-տնտեսական կարիքների բավարարմանն ուղղված ծրագրերի իրականացումը և դրանցում հիմնադրամի հնարավոր ներգրավվածությունը: