24.11.2024
Հայաստանում նախանշվում է թերի գազալցակայանների խնդրի կարգավորումը
prev Նախորդ նորություն

Ավստրիական ընկերությունները կօժանդակեն ՀՀ-ում լեռնադահուկային հանգստավայրի կառուցմանը

Երևանում կայացել է B2G և B2B ձևաչափով հայ-ավստրիական խոշոր գործարար համաժողով, որի շրջանակում հայկական և ավստրիական կողմերի միջև ստորագրվել է 2 հուշագիր։


Ինպես հայտնում են Էկոնոմիկայի նխարարությունից, փոխըմբռնման հուշագիր «Myler Mountain Resort» և «Doppelmayr Seilbahnen» ընկերությունների միջեւ, որը 2022-ին կմատակարարի ճոպանուղու կաբելային խցիկներ Արագածոտնի մարզի լեռնադահուկային համալիրի կառուցման նախագծի շրջանակում:


«Սա կարեոր ներդրումային ծրագիր է մեզ համար եւ մենք ուրախ ենք, որ այս հուշագրի ստորագրմամբ արդեն անցում ենք կատարում նախագծի իրագործման գործնական քայլերին. լիահույս եմ, որ մենք շուտով կունենանք նոր լեռնադահուկային համալիր Հայաստանում». նախարարի տեղակալ Նարեկ Տերյան:


Ստորագրվել է նաեւ համագործակցության մասին հուշագիր «International Power Corporation» և «Voith Hydro» ընկերությունների միջեւ. նախատեսվում է համագործակցություն Սևան-Հրազդան կասկադի վերականգնման ուղղությամբ։