ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է առաջիկա օրերի չվերթների մասին:Հուլիսի 2-ին կիրականացվի Ակտաու-Երևան-Ակտաու չվերթը Scat ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:00, Երևանից մեկնում ժամը 03:00): Հուլիսի 2-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Հուլիսի 2-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:40):