27.11.2024
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Վահան Քերոբյանը կոչ է անում «բերման ենթարկել» խոպանի գնացած բարեկամներին

2021 թվականի հունիսին Հայաստանի արտահանումն առաջին անգամ գերազանցել է 300մլն ԱՄՆ դոլարը։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը իր Facebook–յան էջում։


«2021 թվականի հունիսին աշխատատեղերի շուկան շարունակել է բուռն աճել՝ սահմանելով հարկման բազա ունեցող աշխատակիցների նոր ռեկորդ՝ 643,256, մայիսի նկատմամբ աճելով 8,305-ով։ Այս ամենի հետ աշխատանքի սուր պահանջարկ կա շինարարության, գյուղատնտեսության, ԻՏ, մշակող արդյունաբերության, նույնիսկ տաքսիի ոլորտներում, հետևաբար, կոչ եմ անում արտերկիր խոպանի գնացած բարեկամներին "բերման ենթարկել"՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու», – գրել է նա։