Սեպտեմբերի 14-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.25%: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.75%: Հայաստանի կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.75%: Վերջին անգամ Կենտրոնական բանկը, գնաճի ակնկալիքները զսպելու նպատակով, այս տարվա օգոստոսին է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով է 7%: