ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում ԱԻՆ-ում. Hraparak
«Հրապարակ»-ի տեղեկություններով, այսօր առավոտյան՝ մոտ 4 ժամ առաջ ԱԱԾ-ն մտել է ԱԻՆ։ Այս պահին խուզարկություն է իրականացնում նախարար Անդրանիկ Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանի աշխատասենյակում։
Աղբյուրի հաղորդմամբ՝ թիրախում նախարարն է, սակայն այս պահին դեռևս գործողություններ են կատարվում նրա խորհրդականի աշխատասենյակում, որը մեկ հարկ ցածր է նախարարի աշխատասենյակից։
«Հրապարակ»-ից կապ են հաստատել ԱԻՆ շարքային աշխատակցի հետ, ով հաստատել է լուրը եւ ասել, որ ամբողջ նախարարությունն անհանգիստ վիճակում է, որևէ մեկին որևէ բացատրություն չեն տվել, բոլորն իրենց աշխատասենյակներում փակված են, սպասում են ԱԱԾ գործողությունների ավարտին։
Թե ինչ քրգործի շրջանակում են խուզարկություն կատարում, չհաջողվեց պարզել, սակայն դեռ օրեր առաջ լուրեր էին տարածվում, որ վարչապետը պատրաստվում է որոշ նախարարների փոխել, այդ թվում տրվում էր ԱԻ նախարարի անունը: