22.11.2024
Երասխում զորքերի հայելային հեռացումը կարող է կրկնվել Փարուխ գյուղում. պատգամավոր
prev Նախորդ նորություն

Հրապարակվել են Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների անշարժ գույքի վերաբերյալ տվյալները

Հայտարարվել են Հայաստանում Թուրքիայի քաղաքացիների անշարժ գույքի վերաբերյալ տվյալները։ Ընդհանուր առմամբ, 2002 թվականից մինչ օրս Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում ունեն 72 անշարժ գույք։


Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, հայտարարեց Հայաստանի կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։


Թովմասյանը պարզաբանեց, որ անշարժ գույքի մեծ մասը բնակարաններ են, մյուս մասը՝ հասարակական փոքր օբյեկտներ և այլն։ «Մենք սրա հետ կապված խնդիրներ չենք տեսնում»,- ասաց Թովմասյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել էր, որ թուրքերը Հայաստանում անշարժ գույք ունեն, սակայն նրանց մեջ ռազմավարական նշանակության օբյեկտներ չկան։