Fly Arna ավիաընկերությունը սույն թվականի հոկտեմբերի 30-ից կմեկնարկի Երևան - Թբիլիսի - Երևան երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝յուրաքանչյուր երեքշաբթի, ուրբաթ և կիրակի։ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար հարկ է այցելել ավիաընկերության կայք՝ flyarna.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: