4.02.2026
Նախարարի շրջաբերականն անընդունելի է. Մարտուն Գրիգորյան
27.12.2022
Նախարարի շրջաբերականն անընդունելի է. Մարտուն Գրիգորյան

ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը օրերս ՀՀ ԿԳՄՍ նախարարին գրություն է ուղարկել` նախարարի կողմից տարածված շրջաբերականի` մեր ժամանակներում անընդունելի բովանդակության առնչությամբ` ըստ որի, նախարարը հորդորում էր դպրոցներն ու դպրոցականներին հեռու պահել ռազմական վերապատրաստում իրականացնող խմբակներից։Պատգամավորը ստացել է գրության պատասխանը.«Մի դիտարկում անեմ։Մեջբերում գրությունից. «ԿԳՄՍՆ ենթակա դպրոցներին ուղարկված գրությունը որևէ առնչություն չունի ռազմահայրենասիրական պարապմունքների անցկացման հետ և վերաբերում է կրթական հաստատությունները թիրախավորումից զերծ պահելուն»։ (Մեջբերման ավարտ):Մեղմ ասած, ինձ համար անհասկանալի է տիկին նախարարի «մտահոգությունն» ու «անհանգստությունը» իր կողմից ներկայացված փաստարկի առնչությամբ, քանի որ շատ լավ գիտենք ու ճանաչում ենք մեր թշնամու անմարդկային և անբարոյական ձեռագիրը, որը ևս մեկ անգամ, ցավոք, ապացուցվեց 44-օրյա պատերազմի ժամանակ։Ռազմական գործողությունների ժամանակ թշնամին չխնայեց և չի խնայելու ո’չ խաղաղ բնակչությանը, ո’չ դպրոցները, ո’չ մանկապարտեզները, ո’չ հիվանդանոցներն ու ծննդատները, ցավոք, ունենք պատմության դառը փորձեր։Այս համատեքստում խիստ անհասկանալի է ներկայացված մեկնաբանությունը։Իսկ եթե մենք ոչ պատերազմական պայմաններում անհանգստանում ենք դպրոցներում գործող խմբակների թշնամու կողմից թիրախավորումից, ապա սա լրջագույն մարտահրավեր է երկրի և երկրի անվտանգության համար»,- գրել է պատգամավորը: