1.11.2025
Վահագն Հովակիմյանն ընտրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
07.10.2022
Վահագն Հովակիմյանն ընտրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ

Ազգային ժողովը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ Վահագն Հովակիմյանին ընտրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ: Խորհրդարանը հոկտեմբերի 7-ի արտահերթ նիստում ընտրեց նաև ԿԸՀ 6 անդամի։ Աննա Գրիգորյանը, Ժիրայր Կարապետյանը, Արուսյակ Տերչանյանը Հանձնաժողովի նոր անդամներ են, իսկ Նունե Հովհաննիսյանը, Սիլվա Մարկոսյանը, Արմեն Սմբատյանը վերընտրվեցին այդ պաշտոնում։ ԿԸՀ նախագահի և 6 անդամի թեկնածություններն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքների, չի մասնակցել քննարկումներին եւ քվեարկությանը, փաստորեն՝ բոյկոտելով Ազգային ժողովի աշխատանքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործող նախագահ Տիգրան Մուկուչյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերի 12-ին, նա այդ պաշտոնում է 11 տարի։