29.11.2024
Միջնորդը չպետք է լռություն պահի․ Նատալի Լուազո
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանը մեկնում է Փարիզ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Փարիզ:


Ըստ հրամանագրի՝ աշխատանքային այցով 2023 թվականի հուլիսի 10-13-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղվում է Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետեւյալ կազմով.


Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ

Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար

Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

Արուսյակ ՄԱՆԱՎԱԶՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր

Արմեն ՌՈՒՍՏԱՄՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր

Ծովինար ԽԱՉԱՏՐՅԱՆ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար

Համլետ ԳԵՎՈՐԳՅԱՆ Ազգային ժողովի նախագահի խորհրդատու օգնական

Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ

Նարինե ԲԱԴԱԼՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնի պետ (հուլիսի 7-13-ը)

Էդուարդ ԲԱԴՈՅԱՆ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ

Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր

Վարազդատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:

Նշվում է, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (6 անձի) վճարումը կատարում է հրավիրող կողմը: