Փետրվարի 15-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում կատարվել է 303 թեստավորում, որի արդյունքներով հաստատվել է կորոնավիրուսի վարակման 133 նոր դեպք, այդ թվում երեխաներ: Ստացիոնար բուժվողների թիվը 54 է: Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 6045 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1879 դեպք: Վերջին մեկ օրում արձանագրվել է մահվան 2 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 23 դեպք է արձանագրվել: