Վերջին շրջանի դիվանագիտական աշխատանքը առաջ գնալու որոշակի տարածք է բացել։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս առումով ուզում եմ տալ գնահատական, թե ինչ ուղղություններով կարող է տարածք ստեղծվել, որ մենք գնանք առաջ։ Ըստ էության, 1991 թվականի դեկտեմբերի 8-ի հայտարարության հիման վրա Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ընդունել։ Կա որոշակի տարածք, որ սկսվի երկխոսություն ԼՂ-ի և Ադրբեջանի միջև։ Սրանք անկյունաքարային նշանակություն ունեցող քայլեր են»,- ասաց Փաշինյանը: Նա նաև հավելեց, որ այդ առումով Հայաստանը բավարարված է։