28.11.2024
Մենք հաստատակամ ենք ժողովրդավար երկիր կառուցելու հարցում. Ալեն Սիմոնյան
prev Նախորդ նորություն

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ

Հայկական կողմի նախաձեռնությամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։


Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով տրանսպորտային անարգել կապի ապահովմանը նվիրված հարցեր։ Ընդգծվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների ամբողջ փաթեթի հետևողական իրականացման հիմնարար նշանակությունը։


Ռուսաստանի նախագահը հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակել գործնական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մշակմանը։


Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։