14.09.2025
Չպետք է կանգ առնենք արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում. Թաթոյան
02.09.2022
Չպետք է կանգ առնենք արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում. Թաթոյան

Արցախի անկախության համար պայքարը մեր արժանապատվության, պաշտպանված իրավունքների ու անվտանգ կյանքի համար է: Հենց այս ամենի երաշխավորման համար էլ 31 տարի առաջ այս օրը հռչակվեց Արցախի անկախությունը։ Այս մասին իր շնորհավորական ուղերձում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:"Ես մշտապես փաստերով ապացուցել եմ, որ Ադրբեջանն Արցախի ու Հայաստանի նկատմամբ վարել և հիմա էլ շարունակում է իրական ցեղասպան քաղաքականություն, որը դրսևորվում է պետական բարձր մակարդակով հովանավորվող ատելությամբ, ինստիտուցիոնալ թշնամանքով, խրախուսվող ու անպատիժ հանցանքներով, որոնք ուղղված են նաև ողջ աշխարհի հայության դեմ: Սա հենց պահանջում է Ադրբեջանից անկախ պետականության առկայություն` որպես Արցախի բնիկ ժողովրդի` հայերի պաշտպանության երաշխիք:Հանուն մեր հերոսների արյան, վաղվա պաշտպանված օրվա, մեր երեխաների իրավունքների՝ չպետք է կանգ առնենք արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում։Մենք պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը։Արցախը պետք է ուժ առնի ու հզորանա":