Ադրբեջանցի և թուրք զինծառայողները համատեղ մասնակցում են Թուրքիայում անցկացվող «Հավերժական եղբայրություն» անվանումը կրող հատուկ նշանակության զորավարժություններին։ Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ զորավարժություններին մասնակցում են զինծառայողներ նաև Քաթարից, Ղազախստանից, Պակիստանից և Ուզբեկստանից։