22.04.2025
Ձեռնարկել հստակ քայլեր՝ ԼՂ-ում ճգնաժամին արձագանքելու համար. Խաչատրյանը՝ ԵԽ-ին
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Իրանը քննարկել են պղնձի վերամշակման ոլորտում համագործակցությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հունիսի 29-ին ընդունել է իրանական «Ալվանդ Մայնինգ և Միներալ Ինդաստրիզ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Մոհամմադ Ռեզա Միրզայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԻԻՀ-ում Հայաստանի առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը և շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։


Հանդիպման ընթացքում քննարկվել են պղնձի վերամշակման ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Կարևորելով այս ոլորտում երկկողմ համագործակցությունը՝ Նարեկ Տերյանը պատրաստակամություն է հայտնել նախարարության իրավասությունների շրջանակներում աջակցել համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։


 


 


 

Արցախից Հայաստան է տեղափոխվել 12 բուժառու՝ ուղեկցողների հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան