Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեն այսօր ժամանեց Հայաստան։ Նրան դիմավորեց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը։ Նախարար Շուլցեն օդանավակայանից մեկնեց Ծիծեռնակաբերդ և Ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակ զետեղեց զոհերի հիշատակին։