27.11.2024
Գլխավոր դատախազը բարձր է գնահատել Եվրոպոլի հետ ՀՀ իրավապահ մարմինների համագործակցութունը
prev Նախորդ նորություն

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է ԵԽԽՎ նախկին պատգամավոր Ռընե Ռուքեին

Հունիսի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամակամության շրջանակի անդամ Ռընե Ռուքեին։


Արցախի Արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ Արցախի հանդեպ մշտական ուշադրության ու Ֆրանսիա-Արցախ բարեկամական կապերի շարունակական ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար։


Կողմերը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հաղթահարման հնարավորությունները և հումանիտար բնույթի մի շարք հարցեր։