4.11.2025
Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից. ԱԳՆ
27.09.2022
Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից. ԱԳՆ

Միջազգային հանրությունը պետք է հստակ գործողությունների ու մեխանիզմների միջոցով կանխարգելի Բաքվի արկածախնդիր քայլերն ու հավանական նոր ագրեսիաները: Այս մասին Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ բանակցություններից հետո հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նա ընդգծեց՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի: "Հայաստանը կարևորում է Ադրբեջանի առավելապաշտական և հանցագործ նկրտումներին միջազգային հանրության կողմից հասցեական և համարժեք արձագանքը: Ոչ համարժեք ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև հավասարություն դնող արձագանքները բերում են նոր հանցագործությունների",- վստահություն հայտնեց նա: Այս համատեքստում, շեշտեց Միրզոյանը, Հայաստանն արժևորում է բարեկամ Հունաստանի դիրքորոշումը: "Ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն, առաջին հերթին ադրբեջանական ԶՈՒ-երը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի",- հավելեց նախարարը: