Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին: Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետն անգնահատելի է համարել Լորիս Ճգնավորյանի ավանդը երաժշտական արվեստում: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է կոմպոզիտորի ընթացիկ գործունեությամբ և հույս հայտնել, որ նա կշարունակի նոր հեղինակային գործերով հարստացնել հայ երաժշտարվեստը: Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են մաեստրոյի նոր ստեղծագործությունները հայրենիքում ներկայացնելու հնարավորություններն ու հեռանկարները: