Այսօր հանդիպում ունեցա Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը: "Հիմնական քննարկումը աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային նոր մարտահրավերների պայմաններում Արցախի անվտանգության ապահովման հարցերի շուրջ էր:Արձանագրեցինք, որ չնայած աշխարհաքաղաքական զարգացումներին ու ցնցումներին՝ մենք ինքներս, համախմբվելու ու ջանքերը միավորելու պարագայում, մեծ դեր կարող ենք ունենալ մեր իսկ անվտանգության ապահովման հարցում",- գրել է Վարդանյանը: