ՀՀ Կառավարության նիստն այսօր մեկնարկեց մեկ րոպե լռությամբ. գործադիրի անդամները հարգեցին Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր ողբերգական օր է՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում սպանվեցին ժողովրդի կողմից ընտրված իշխանության ներկայացուցիչները։